Freedom House. ՀՀ-ն ու ԼՂՀ-ն «ազատության» վարկանիշում Ադրբեջանից առաջ են27 հունվարի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2016» զեկույցը, որտեղ ներկայացված է աշխարհի պետություններում ազատության ու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ Ադրբեջանը հնարավոր 100-ից ունի 16 միավոր ու «անազատ» կարգավիճակ ունեցող երկիր է։ Հայաստանը (46), Արցախը (33) ու Վրաստանը (64), ըստ զեկույցի, «կիսաազատ» երկրներ են։ Վատթարագույն իրավիճակը մի շարք աֆրիկյան պետություններում է՝ Սոմալիում, Արևմտյան Սահարայում, ինչպես նաև Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հյուսիսային Կորեայում, Ադրբեջանում և այլն։ Զեկույցում նշվում է, որ իրավիճակն, ընդհանուր առմամբ վատթարացել է, տնտեսական ճնշումներն ու հասարակական անհանգստությունը բերում են բռնապետական ռեժիմների կողմից այլակարծության ճնշմանն ու զանգվածային միգրացիայի, ահաբեկչությանն ու մեծ ժողովրդավարություններում այլատյացության զարգացմանը, գրում է Tert.am-ը։ Հոկտեմբերի 28-ին Freedom Houseմիջազգային իրավապաշտպան ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրներում ինտներնետի ազատության 2015-ի զեկույցը։ Համացանցի ազատության ցուցանիշով ԱՊՀ-ի անդամ երկրներից ազատ է համարվել միայն Հայաստանը: Freedom House-ի 2014-ի զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն ԱՊՀ միակ երկիրն էր ազատ համացանցով: Ըստ 2015-ի զեկույցի՝ մասամբ ազատ են Ադրբեջանը, Ուկրաինան և Ղրղըզստանը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը ոչ ազատ երկրների շարքում են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |