Գյումրիի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել![]() 27 հունվարի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներում սկսվել են մարտական պատրաստության վարժանքներ: Վարժանքներին մասնակցում են Գյումրիի ռազմակայանի և Երևանի զինվորական կայազորների բոլոր ստորաբաժանումները: Վարժանքներն անցնում են բարձրլեռնային «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Լեռնային պայմաններում 30 կմ և 100 կմ տարածության վրա վարորդները կատարելու են էքստրեմալ վարելու նորմատիվները` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Զինծառայողները ստորաբաժանումների կազմում կվարժվեն ցամաքից և օդից հակառակորդի գրոհները կասեցնելու, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման գործում: Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները կկատարեն նյութական միջոցների, սպառազինության բեռնման և տեղափոխման, ինչպես նաև շարքից դուրս եկած ռազմատեխնիկայի տարհանման և վերանորոգման առաջադրանքները: Հաշվի առնելով խիստ կլիմայական պայմանները, վարժանքների անցկացման վայրերում կտեղակայվեն հատուկ կետեր, որտեղ զինծառայողները կկարողանան տաքանալ, նրանք նաև լրացուցիչ սնունդ կստանան` այդ թվում տաք թեյ: Հիվանդությունները կանխելու նպատակով զինծառայողները գտնվում են ռազմական բժիշկների մշտական հսկողության տակ: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով: 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |