ԵԽ գլխավոր քարտուղար. Մամեդովը միակ մարդն է Եվրոպայում, որը բանտում է, չնայած ՄԻԵԴ որոշմանը![]() 27 հունվարի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի անդամ որոշ երկրներ, որպես վառ օրինակ` Ադրբեջանը, աշխատում են կասեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կիրառումը կամ բացահայտ կերպով անտեսում են արդեն կայացված որոշումները: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը` անդրադառնալով Ադրբեջանում հայտնի մտավորական և ակտիվիստ Իլգար Մամեդովի շարունակվող բանտարկությունը: Այս հայտարարությամբ Յագլանդը դիմել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մասնակցիներին: Մամեդովը նստած է բանտում արդեն 2 տարի, որտեղ նա ենթարվում է սպառնալիքների ու խոշտանգումների: «Դրա վառ դրսևորումն է Ադրբեջանում հայտնի մտավորական և ակտիվիստ Իլգար Մամեդովի շարունակվող բանտարկությունը»,-ասել է Յագլանդը: «Մամեդովը միակ մարդը չէ Եվրոպայում, որն անարդարացիորեն է նստած բանտում: Սակայն նա միակ մարդն է Եվրոպայում, որը շարունակում է բանտում մնալ, չնայած նրան, որ Ստրասբուրգի դատարանը, որը գերակա իրավաբանական լիազորություններ ունի Եվրոպայում, եկել է այն եզրակացության, որ խախտելով Կոնվենցիայի 18-րդ հոդվածը, դատարաններն ու դատախազությունը չարաշահել են իրենց իշխանությունը` Մամեդովին ազատազրկելով: Այլ կերպ ասած` Մամեդովը քաղաքական հետապնդման է ենթարկվել»,-ասել է Յագլանդը, հայտնում է contact.az-ը: Մի շարք այլ դեպքերում, երբ Ստրասբուրգի դատարանը գրանցել էր 18 հոդվածի խախտում, կալանավորները կամ շատ արագ ազատ են արձակվել, արդարացվել են կամ դատավճիռը չեղարկվել է: «Ադրբեջանի դեպքում ոչ մի նման բան չկա, Ադրբեջանի իշխանություններն անտեսել են իմ, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի կոչերը, Մամեդովին ազատ արձակելու վերաբերյալ: Ուստի ես արտակարգ միջոցների դիմեցի և ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածի, առաջին անգամ, հատուկ առաքելություն եմ գործուղել այդ երկիր` հասնելու համար, որպեսզի Մամեդովն ազատ արձակվի: Անթույլատրելի է, երբ առանձին պետություններ անտեսում են իրենց պարտավորությունները, կամ փորձում են ընտրովի կատարել կանոնները»,-ասել է Յագլանդը: Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ափսոսանք էրհայտնել, որ Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ և նշել է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Կոմիտեն նաև համառորեն կոչ է արել ապահովել նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը, ասվում է ԵԽ-ի պաշտոնական հայտարարությունում: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |