Դիարբեքիրում պարետային ժամի աշխարհագրությունն ընդլայնվում է. Բախումները չեն դադարում![]() 27 հունվարի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում ավելի վաղ հայտարարված պարետային ժամը թուրք-քրդական չդադարող բախումների պատճառով ընդլայնվել է՝ ներառելով մեկ պողոտա ևս: Նախկինում պարետային ժամ հայտարարված Աբդալդեբե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման Նազիֆ և Զիյա Գյոքալփ թաղամասերից բացի հունվարի 27-ին առավոտյան պարետային ժամ է հայտարարվել նաև Մելիքահմեթ պողոտայում: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Սուր շրջանի ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ պարետային ժամը նշյալ թաղամասերում հայտարարվել էին դեռևս 2015-ի դեկտեմբերի 2-ից: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները, որոնք ներկայացվում են որպես ահաբեկիչներ, ըստ վերոնշյալ հայտարարության, շրջանի մի շարք թաղամասերում կառուցել են բարիկադներ, որոնք խոչըդոտում են շրջանի առողջապահական, կրոնական, կրթական, առևտրական և մի շարք այլ ոլորտների գործունեությունը: Ընդգծվում է, որ պարետային ժամի ընդլայնումը, իրականացվել է նաև շրջանում ապրող մարդկանց անվտանգության նկատառումներից ելնելով: Դիարբեքիրում ավելի քան 50 օր շարունակվող պարետային ժամերի ընթացքում գրեթե չդադարող բախումների հետևանքով որոշակիորեն տուժել է նաև Սուրում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Մտավախություն կա, որ առկա իրավիճակի պատճառով եկեղեցին դեռ ավելի մեծ վնասներ կարող է կրել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |