Թուրք պատմաբանը «կեղծիք» է անվանել հայերի եւ ասորիների ցեղասպանության համար մեղադրանքները27 դեկտեմբերի 2006 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ասորիների ցեղասպանություն գործելու մեղադրանքները կեղծիք են: Այդ մասին հայտարարել է Թուրքական պատմական ընկերության ղեկավար Բյուլենթ Օզդեմիրը: Նրա խոսքերով, այժմ Թուրքիան հետապնդվում է 1915 թվականին տեղի ունեցած ասորիների ցեղասպանության համար` երկրի ներսում վերաբնակեցման ժամանակ: Պատասխանելով Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունից հոլանդական խորհրդարանական Քեմիել Էուրլինգսի զեկույցին, որտեղ նա մեղադրում է Թուրքիային Պոնտոսի հույների, ասորիների եւ հայերի ցեղասպանություններ գործելու համար` նա նկատել է, որ դա «նույնպիսի կեղծիք է, ինչ Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին»: Օզդեմիրը հաղորդել է նաեւ, որ գիրք է գրել այդ հարցի վերաբերյալ, եւ նախապատրաստման ընթացքում օգտագործվել են արտասահմանյան պահոցների փաստաթղթեր, որոնք առավել հուսալի են, քան օտտոմանյանները: «Չորս ամսվա ընթացքում ես մանրակրկիտ ձեւով ուսումնասիրել եմ բրիտանական եւ ամերիկյան ազգային պահոցները: Մեր հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ ժամանակակից Թուրքիան չեն կարող մեղադրել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանություն կատարելու համար: Հայոց ցեղասպանության մասին խոսելիս սխալ է համեմատություններ անել ասորիների ցեղասպանության հետ, որը վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար»,-ընդգծել է թուրք պատմաբանը, գրում է The New Anatolian գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |