Փոխվարչապետ. ՀՀ-Իրան երկկողմ առևտուրն աճելու է27 հունվարի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի ձեռնարկած քայլերի արդյունքում առաջիկայում երկկողմ առևտուրն աճելու է: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա չի մանրամասնել, թե ո՞ր ուղղություններով է աճը սպասվում՝ նշելով, սակայն, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո կառավարությունն ու գործարարները քայլեր են ձեռնարկում այդ նպատակով: «2015-ին, երբ հանդիպում տեղի ունեցավ, միայն էկոնոմիկայի նախարարը չգնաց Իրան, այլև մենք մեկ ամբողջ ինքնաթիռ ունեցանք՝ գնացին գործարարներ: Հանդիպեցին և, բնականաբար, ակտիվություն ունենք այդ ուղղությամբ: Ուղղակի աշխատանքները դեռևս նախանշվում են», - ասել է Գաբրիելյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Միջազգային հանրության և Իրանի միջև անցած հուլիսին ձեռք բերված պատմական համաձայնությունից մեկ ամիս անց, հայտարարվեց Հայաստանն ու Իրանը կապող մոտ 120 միլիոն դոլար արժողությամբ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման մասին: Հոկտեմբերին Երևանում էր Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, իսկ դրանից հետո առաջ նույն Ջահանգիրին Թեհրանում հյուրընկալել է Հայաստանի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, երկկողմ բանակցությունների օրակարգում են հայ-իրանական երկաթգծի կառուցման և Հայաստանի տարածքով իրանական ապրանքները Սև ծով հասցնելու հարցերը: «Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին», - Հայաստանի ու Իրանի նախագահների կայացած հեռախոսազրույցի ընթացքում ասել է Հասան Ռոհանին: Երևանում գրասենյակ ունեցող միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները ևս դրական սպասումներ ունեն հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացումից: Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը նշել է. «Յուրաքանչյուր բան, որը կարող է նպաստել Հայաստանի առևտրային կապերի բազմազանեցմանը, ինչպես Իրանի դեպքում է, դրական ազդեցություն կունենա հայաստանյան տնտեսության վրա: Թե քանակական ինչ արդյունքների դա կհանգեցնի, դեռ վաղ է ասել, որովհետև չգիտենք՝, թե իրանական տնտեսությունում ինչ զարգացումներ տեղի կուենան: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ սա հնարավորություն է բացում Հայաստանի համար»: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տասը տարվա ընթացքում՝ 2004-2014-ին, հայ-իրանական առևտուրը գրեթե եռապատկվել է՝ 100.7 միլիոն դոլարից հասնելով 291․1 միլիոնի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |