Հալեպում 10 օր է` ջուր չկա, 4 ամսից ավելի՝ էլէներգիա28 հունվարի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հալեպի բնակչությունը արդեն 10 օր զրկված է ջրից, իսկ ավելի քան 4 ամիս՝ էլեկտրականությունից: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Բնակչությունն օգտվում է ջրհորներից, իսկ խմելու համար ստիպված գնում է հանքային ջուր: Էլեկտրականությունն ապահովում են էլեկտրածին սարքերը, որոնք վաճառվում են: Բնակչությունը ջրհորների ջուրն է օգտագործում, իսկ խմելու համար ստիպված է լինում հանքային ջուր գնել: Էլեկտրականությունն ապահովում են էլեկտրածին սարքերը, որոնք վաճառվում են: Ապահովության համար սիրիական բանակը հունվարի 27-ին իր հսկողության տալ է առել Հալեպի արևելան շրջանի արվարձաններում գտնվող Ալ Ուատիաա գյուղը, որը հարակից է Հալեպը մատակարարող էլեկտրակայանին: Բանակի յուրաքանչյուր առաջընթացի դեպքում ահաբեկչական խմբավորումները հրթիռներ են արձակում բնակելի թաղամասների վրա: Հունվարի 18-ին հայտնի է դարձել, որ զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 17-ին հրթիռակոծել են Հալեպի Մունշիե, Ազիզիե, Սաատ Ալլա Ճապրի շրջանները: Այդ թվում հրթիռակոծել են Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին՝ առավոտյան պատարագից ժամեր անց: Մարդիկ չեն տուժել, միայն եկեղեցին է մեծ վնասներ կրել: Հալեպի Ավետարանական Էմանուել եկեղեցին մոտ 100 տարվա պատմություն ունի: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպը նաև 2015-ի դեկտեմբերի 24-ին: Հրթիռակոծվել են միանգամից մի քանի շրջան՝ Մունշիե, Քոսթաքի Հըմսի, Նեյյել և Ազիզիե: Սեպտեմբերի 21-ին Հալեպի Նոր Գյուղի և Ժապրիեի շրջաններն են հրթիռակոծվել: Սիրիայի զինյալ խմբավորումները տասնյակ հրթիռներ են արձակել նաև Հալեպի Ազիզիե, Նոր Գյուղ, Ժապրիե, Սուլեյման ալ Հալապի հայաշատ բնակավայրերի ուղղությամբ: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել ու վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Վիրավորների թվում նաև հայեր են եղել: Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից: Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |