ՀՀ ՊՆ ղեկավար. Ես իրավունք ունեմ մասնակցել նախագահական ընտրություններին, ես չեմ հրաժարվի այդ իրավունքից27 դեկտեմբերի 2006 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գտնում է, որ իրավունք ունի մասնակցել նախագահական ընտրություններին: Ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հանրապետության Սահմանադրությունը նրան ընձեռում է նախընտրական պայքարին մասնակցելու հնարավորություն: «Ես իրավունք ունեմ, մյուսների հետ մեկտեղ, պայքարել նախագահական ընտրություններին, եթե կա ցանկություն եւ հնարավորություն: Դա իմ իրավունքն է, եւ ես չեմ հրաժարվի դրանից»,-հայտարարել է Ս.Սարգսյանը, հավելելով, որ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը նա կկայացնի 2007 թվականի մայիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրություններից հետո: Պաշտպանության նախարարը հայտարարեց նաեւ, որ նախագահական աթոռն իր համար ինքնանպատակ չէ, եւ դրանում է էական տարբերությունը իր եւ այլ թեկնածուների միջեւ: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում հանդարտ կմնա: Նրա խոսքերով, որքան մոտենան խորհրդարանական ընտրություններն, այնքան, բնականաբար, կաշխուժանա նաեւ երկրի քաղաքական ոլորտը, սակայն, լարվածություն ներքաղաքական իրավիճակում չի լինի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |