Թուրք լրագրողին դատապարտել են պայմանական ազատազրկման Դավութօղլուին վիրավորելու համար28 հունվարի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ընդդիմադիր Today`s Zaman-ի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը դատապարտվել է 14 ամսվա պայմանական ազատազրկման վարչապետ Ահմեդ Դավութօղլուին վիրավորելու համար, հայտնում է Zaman-ը: Ավելի վաղ Քենեշը հայտարարել էր գլխավոր խմբագրի պաշտոնից հեռանալու մասին` իշխանությունների ճնշմամբ և իր դեմ դատական հայցերի պատճառով: Ըստ դատարանի, Քենեշը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Դավութօղլուի հասցեին Twitter-ի իր միկրոբլոգում: Դատարանը հաշվի չի առել լրագրող փաստաբան Չաղլայան էրգինայի այն պնդումները, որոնց համաձայն թվիթները պետք է դիտարկել մամուլի ազատության շրջանում և արտահայտությունների սահմանադրական ազատության շրջանակում, հայտնում է «ՌԱՊՍԻ»-ն: Ավելի վաղ Քենեշի դեմ ևս մեկ գործ էր հարուցվել Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտությունների համար: Նա ձերբակալվեց 2015-ի հոկտեմբերին, սակայն ավելի ուշ ազատ արձակվեց դատարանի կողմից: Սակայն հետաքննությունը շարունակվում է: Նախագահին վիրավորելու համար նրան սպառնում է 1,5-2 տարվա ազատազրկում: Zamаn թերթը, որի անգլիական տարբերակն է Today`s Zaman-ը, մոտ է համարվում ամերիկաբնակ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ Էրդողանի, Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը: Գյուլենի կողմնակիցների գործողություններով է Էրդողանը բացատրում 2013-ի ցույցերը, թուրքական ղեկավարության գաղտնալսումները և աղմկահարույց հակակոռուպցիոն գործունեությունը 2013-ի դեկտեմբերին: Սեպտեմբերին Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն էր ներկայացրել Գյուլենի և նրա կողմնակիցների դեմ` նրանց սպառնում է 11,5-ից մինչև 34 տարվա ազատազր Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |