ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հավանականությունը բավական մեծ է 8 հունվարի 2007 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման եւ ընդունման հավանականությունը բավական մեծ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, բանաձեւը քնարկման է դրվելու կանգրեսականների հետ բազմաթիվ խորհրդատվություններից հետո: «Բանաձեւի ընդունման հավանականությունը բավական մեծ է, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ինչ վերբարում է Թուրքիայի հնարավոր բացասական վերաբերմունքին, ապա ես կարծում եմ, որ այդ երկիրը մի փոքր չափազանցեցնում է իր հնավարություններն ու կշիռը ԱՄՆ համար: ԱՄՆ-ն Ֆրանսիա չէ, եւ թուրքական կառավարությունը ճնշման որեւէ լծակներ չունի: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները այժմ չեն կարող որոշիչ գործոն դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ընդգծել է Մանոյանը:Հիշեցնենք, որ 7 տարի առաջ` նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման փորձ կատարվեց, սակայն Կոնգեսի հանրապետական մեծամասնությունը խոչընդոտեց դրան: Ներկա դրությամբ բանաձեւի օգտին հանդես է գալիս Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ Նենսի Փելոսին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |