Թուրքական ինքնաթիռները կրկին խախտել են Հունաստանի օդային տարածքը![]() 29 հունվարի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին թուրքական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքն այն ժամանակ, երբ Հունաստանի ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ էր դնում Իմիա կղզու շուրջ հակամարտության ժամանակ զոհված հույն զինվորականների մահվան վայրում: Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսը: 1996-ին Իմիա 2 անմարդաբնակ կղզիների պատկանելության մասին վեճն Էգեյան ծովում ճգնաժամ առաջացրեց Հունաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրները, թեև անդամակցում են ՆԱՏՕ-ին, պատերազմի եզրին հայտնվեցին: Հակամարտությունը կասեցվեց միայն միջազգային հանրության, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջամտության արդյունքում: Դիմակայության վերջին օրերին այդ վայրում կործանվեց Հունաստանի ՌՕՈւ ուղղաթիռը, 3 սպա զոհվեց: Ծաղկեպսակ դնելուց հետո Հունաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Հունաստանի ինքնիշխան իրավունքներն Էգեյան ծովում: «Ոմանք փորձում են կասկածի տակ առնել Հունաստանի ինքնիշխան իրավունքները Էգեյան ծովում: Դա չի ստացվի, նույնիսկ այսօր, երբ մենք ծաղկեպսակներ ենք դնում ի հիշատակ հերոսների, այս վայրից մոտ 26 հազար ֆուտ (մոտ 8 կմ ) հեռավորության վրա թուրքական ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային տարածքը ր կասեցվել Հունաստանի ՌՕՈւ կողմից»: Նա հավելել է, որ բոլորն են խաղաղություն և երկխոսություն ցանկանում, սակայն ոչ մի երկխոսություն չի կարող ուղեկցվել զիջումներով ազգային հարցերում և երկրի պաշտպանության համար քաղաքական պատասխանատվության ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա: Թուրքական կողմի այդ դիրքորոշման պատճառով էլ թուրք օդաչուներն իրենց իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |