Իրանը պատրաստ է սկսել գազի առաքումը Հայաստան ցանկացած պահի 8 հունվարի 2007 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է սկսել գազի առաքումը Հայաստան ցանկացած պահի, սակայն Հայաստանը դեռեւս պատրաստ չէ իրանական գազը ստանալ, հաղորդում է Iran Daily-ն: Իրան-Հայաստան գազատարի նախագծի իրականացման պատասխանատու Մոհամադ Ռեզա Լորզադեն հայտնել է, որ իրանական կողմը կատարել է Հայաստան գազի առաքումն սկսելու համար պահանջվող բոլոր աշխատանքները եւ տեղադրել անհրաժեշտ սարքավորումները: «Հայկական կողմը հանդիպում է խնդրել մարտի վերջին` քննարկելու գազի մատակարարման նախագիծը, ինչպես նաեւ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հարցը», - ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |