Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում![]() 29 հունվարի 2016 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Սիրիահայ ռեժիսորԱվո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» վավերագրական ֆիլմը ներկայացվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը: Ֆիլմը պատմում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքի մասին: Ւնտանիքը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր տեսախցիկով նկարահանել է շրջանի ավերածությունները, դժվարություններին դիմադրող բնակչությանը և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև: Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է փետրվարի 11-21-ը: Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985-ին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Գաբրիելյանն իր ընկերների հետ բացել է Հալեպում առաջին հանրային կինոակումբը: Նա մասնակցել է «Ոսկե Ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնին: Ռեժիսորը փառատոնին ներկայացրել է իր «Եվս երկու քայլ» ֆիլմը, որը նվիրված է լեգենդար հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |