Telegraph. ԻՊ գրոհայիններն ահաբեկչական գործողություններ են ծրագրում բաց ծովում![]() 29 հունվարի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ահաբեկչական գործողություններ են ծրագրում ծովում, հայտնում է բրիտանական Telegraph-ը Բրիտանիայի ՌԾՈւ փոխծովակալի հայտարարության վրա հղումով: Ըստ ՌԾՈւ փոխծովակալ Քլայվ Ջոնսթոնի, ԻՊ ազդեցության աճը Լիբիայի ափամերձ տարածքում սպառնում է նավագնացությանը տարածաշրջանում: Ահաբեկիչները կարող են հարձակվել առևտրային և զբոսաշրջային նավերի վրա: «Մենք գիտենք, որ նրանք բաց ծովում գործելու ծրագրեր ունեն, գիտենք, որ կցանկանային ծովային զենք ունենալ, ինչպիսին ուներ «Ալ Քայիդան»,-ասել է նա, հայտնում է ՌՒԱ Նովոստին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |