Դիվանագետ. Թուրքական բանակը խրամատներ է փորում Սիրիայի տարածքում29 հունվարի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերը` ԱԽ և ՄԱԿ գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակում: Ըստ դիվանագետի, 2015-ի դեկտեմբերին թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Սիրիայի տարածք` Դայր Հուսն, Բուստան գյուղերի, Աբու Ռասին շրջանի ուղղությամբ, ինչպես նաև Ամանա և Շեյխ Մանսուր գյուղերից դեպի հյուսիս ընկած տարածքում: «Այնտեղ նրանք շինարարական աշխատանքներ են իրականացնում»,-գրել է Մունզերը: Նա հայտնել է, որ Հարիմ քաղաքի մատույցներում, որը գտնվում է Իդլիբ գավառի հյուսիսում, թուրք զինվորականները «4 մ լայնությամբ և 8մ խորությամբն խրամատներ են փորել», իսկ Ռաս էլ Այն քաղաքում և արվարձաններում մինչև 6 մ բարձրությամբ բետոնե պատ են կառուցել: Ինչպես պնդում է դիվանագետը, թուրքական կառավարությունը «շարունակում է տարբեր տիպի նյութական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել սիրիացի թուրքոմանների ահաբեկչական խմբերին»: Նա ասել է, որ թուրք սպաները «կանոնավոր կերպով այցելում են» թուրքոման գրոհայինների ճամբարներ: Բացի այդ, Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, »ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»: Մունզերը պահանջել է Թուրքիայի իշխանություններից «անհապաղ դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված բոլոր գործողությունները: Սիրիայի իշխանությունների անունից Մունզերը խնդրել է ՄԱԿ ԱԽ-ին «պատասխանատվություն ստանձնել և զսպել Անկարայի գործողությունները»: Մունզերը հավելել է, որ Սիրիան իրավասու է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար իր ինքնիշխանությունն ու պատճառած վնասի համար փոխհատուցում պահանջել, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարա Զախարովան հայտարարել է, որ բանակցություններին ընդառաջ Սիրիայում ակտիվացել են ահաբեկչկան խմբերը, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից: Զախարովան նշել է, որ թուրք-սիրիական սահմանի մոտ կառուցված պաշտպանական կառույցները ահաբեկիչները կարող են օգտագործել որպես հենակետեր: Հունվարի 25-ին Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, որը որպես միջնորդ է հանդես գալիս միջսիրիական բանակցություններում, հայտարարել է, որ բանակցությունները կմեկնարկեն հունվարի 29-ին և կտևեն 6 ամիս: Թուրքիան բոյկոտում է Սիրիայի հարցով Ժնևում կայանալիք բանակցությունները, քանի որ դրան հրավիրված են նաև քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչները, որին Թուրքիան համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի սիրիական թևը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |