Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումների գլխավոր թեմաներից է 8 հունվարի 2007 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիա - Միացյալ Նահանգներ հարաբերություններում կիզակետում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ մոտակա քննարկումներն են: Այդ մասին գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը: Ներկա դրությամբ, թուրք եւ ամերիկացի պաշտոնյաների բարձրաստիճան հանդիպումներում կարեւոր տեղ են զբաղեցնում Իրաքը, Իրանը եւ, հատկապես, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը: Եթե ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին նախկինում հաջողվում էր Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահին համոզել քննարկման չդնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, ապա դեմոկրատների հաղթանակից հետո պալատի նախագահ ընտրված Նենսի Փելոսին դժվար թե ենթարկվի Բուշի ճնշումներին, գրում է «Ռադիկալը»: Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի կողմից հայկական օրինագծի ընդունման հավանականությունը խիստ բարձր է: Ամերիկյան կառավարությունն այժմ հաշվարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիայի անելիքները եւ ԱՄՆ-ի շահերին հասցվելիք վնասները, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |