Թուրքիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին29 հունվարի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, քանի որ դա է Ադրբեջանի ցանկությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշկունը: Դեսպանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանին ցանկացած ոլորտում: «Ադրբեջանն ի զորու է ամրապնդել պաշտպանության ոլորտը, և մենք կսատարենք նրան դրանում»,-ասել է թուրք դեսպանը: Դեսպանն ասել է նաև, որ «քանի դեռ չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի գերիշխել միջազգային իրավունքը, ինչպես դա ցանկանում է Ադրբեջանը, իրավիճակը տարածաշրջանում չի կայունանա»: Ըստ դիվանագետի, պետք է ուշադիր և զգուշավոր լինել այն ուժերի հանդեպ, որոնք «կարող են վնասել երկու երկրների կապերին»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևերի քվեարկության ժամանակ որոշ թուրք պատգամավորներ չեն մասնակցել քվեարկությանը` դիվանագետն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել պատգամավորների արարքները: 2015-ի դեկտեմբերի 22-ին կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանի հանդիպումը: Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, սակայն ըստ աղբյուրւ, քննարկվել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության հարցը: Հայտնի է նաև, որ Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը մտադիր են համագործակցել ռզամական ոլորտում: Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ասել է, որ «ուժեղ լինելու համար նրանք պետք է որոշ նախագծեր իրագործեն տարածաշրջանում, իսկ կայացված կարևոր որոշումները կնպաստեն երկրների զինված ուժերի ամրապնդմանը»: Նա հավելել է նաև, որ Ադրբեջանը կօգտվի Թուրքիայի և Վրաստանի փորձից նաև ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում: Photo. RIA.ru Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |