Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 23-ին Մոսկվայում 9 հունվարի 2007 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպումը կանցնի ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: «Բանակցությունների ժամանակ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկները»,-նշել է արտգործնախարարը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |