Օլանդը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին![]() 29 հունվարի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքի ընթացքւմ նախագահ Ֆրանսուա Օլանդը վերակենդանացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը: Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանի տեղեկություններով՝ Օլանդը նշել է, թե ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային վստահեցրել է, որ օրենսդրության նման վերանայումը թույլ կտա պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշատակը, գրում է Aravot.am-ը: Եվ դա հնարավոր է անել շատ կարճ ժամանակահատվածում: 2011 թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: 2014-ին ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն ներկայացրեց 20-րդ դարում մարդկության դեմ գործած ոճրագործությունների ու ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն Հոլոքոսթի ժխտումն է պատժելի: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նաև գործող նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |