ՀՀ-ն կգործակցի ԱՄԷ հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում. Երևանում դեսպանություն կբացվի![]() 29 հունվարի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրը հունվարի 29-ին համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում գործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության կապերի զարգացմանը, անվտանգության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության բարձրացմանը: Կառավարությունը հունվարի 29-ին ընդունել է նաև «ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրություններին հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» որոշում: Որոշման համաձայն՝ թույլատրվում է Հայաստանում ԱՄԷ-ին` Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/16 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով օրենքով սահմանված կարգով ձեռք բերել` դեսպանի կեցավայրի տեղակայման համար: Մեկ այլ՝ «Գույքի նվիրատվության մասին» որոշմամբ էլ գործադիրը որոշել է Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.7 հա մակերեսով հողամասը նախ նվիրել Հայաստանի Հանրապետությանը, ապա սեփականության իրավունքով անհատույց փոխանցել ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |