Forbes. 2015-ին Սամվել Կարապետյանը $610 մլն է վաստակել անշարժ գույքով![]() 29 հունվարի 2016 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ըստ Forbes-ի հայտնվել է երրորդ հորիզոնականում ՌԴ անշարժ գույքի «արքաների» նոր վարկանիշում: Ըստ պարբերականի, գործարարի եկամուտը անշարժ գույքի ոլորտում 2015-ին կազմել է մոտ $610 մլն: Հանդեսը նշում է, որ Կարապետյանին է պատկանում 925 300 քմ առևտրային տարածք, 48400 քմ գրասենյակային տարածք, 48 000 քմ պահեստային տարածք և 1157 հյուրանոցային համար: Խոսելով ընկերության ծրագրերի մասին, Forbes-ը, մասնավորապես, գրում է, որ «Իզվեստիա» թերթի և հրատարակչության հին շենքերի տեղում «Տաշիրը» 120 000 քմ բնակելի տարածք կկառուցի և առևտային տարածքներ: «Ապագա բնակելի թաղամասի 40% կդառնա նախագահի գործերի վարչության սեփականությունը, մնացածը կլինի «Տաշիրի» սեփականությունը»,-նշում է պարբերականը: Վարկանիշի առաջին տեղում են գործարարներ Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը ($115 մլրդ), երկրորդում` IKEA-ի սեփականատեր Ինգվար Կամպրադը ($680 մլն): Կարապետյանն ընդգրկված է «Անշարժ գույքի արքաների» վարկանիշում առաջին իսկ վարկանիշից: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |