Օբամա. 2015-ին ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների աճը առևտրային ու ներդրումային կապերի սկիզբն է

Օբամա. 2015-ին ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների աճը առևտրային ու ներդրումային կապերի սկիզբն է

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: ԱՄՆ ղեկավարը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով:

Դեսպան Հովհաննիսյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Նա նաև նշել է, որ նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, ինչի համար նախագահ Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:

Իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը կստանձնի Հայաստանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---