Ալիևն «անիմաստ է» համարում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը![]() 30 հունվարի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է «սառեցնել ղարաբաղյան հակամարտությունը»: Այս հայտարարությունն Իլհամ Ալիևն արել է երիտասարդների հետ հանդիպմանը, որը հեռարձակվել է պետական «Az Tv» հեռուստատեսությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հայկական կողմը փորձում է ժամանակ ձգել: Շատ եմ ափսոսում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կոչված են զբաղվելու այս հարցով, ոչ թե կարգավորման են ձգտում, այլ սառեցման: Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է»,-ասել է Ալիևը: Ալիևը նաև մեղադրել է միջազգային միջնորդներին ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հեղինակած բանաձևի ընդունումը տապալելու մեջ: «Մինսկի խմբի համանախագահները ճնշում են գործադրել, որ հարցը չքննարկվի: Հենց այդ սադրիչ գործողությունների պատճառով մեզ 4 ձայն պակասեց բանաձևն ընդունելու համար: Ուստի, ինչ գնահատականի է արժանի ՄԽ համանախագահների գործունեությունը: Միայն բացասական»,-ասել է Ալիևը: Ալիևը նաև հավելել է, որ ժամանակին Ադրբեջանը չստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն այդ թվում նաև այն պատճառով, որ փաստաթղթում բացակայում էր «արդարացի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը: Ելույթ ունեցողների մեծ մասը քննարկման ժամանակ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ հայտարարություն էին տարածել: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |