Անկարան €5 մլրդ է պահանջում ԵՄ-ից փախստականների հոսքը կասեցնելու համար30 հունվարի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ: Միջոցները նախատեսված են Թուրքիայի տարածքում փախստականներին պահելու համար, հայտնում է Die Welt-ը: Այդ մասին պարբերականին է հայտնել աղբյուրը ԵՄ դիվանագիտական շրջանակներում: «Անկարան հիմա €5 մլրդ է պահանջում, բայց մենք պատրաստ ենք հատկացնել միայն €3 մլրդ»,-ասել է պարբերականի զրուցակիցը, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ պարբերականի, Բրյուսելի և Անկարայի միջև բանակցությունները բարդանում են նաև այն պատճառով, որ ԵՄ-ն ցանկանում է վերահսկել միջոցների ծախսը, որոնք, ըստ եվրապաշտոնյաների, պետք է հատկացվեն միայն կոնկրետ նախագծերի համար: Վիճակը բարդանում է նաև նրանով, որ նույնիսկ խոստացված 3 միլիարդը դեռ չի հատկացվել` Իտալիայի կողմից արգելափակելու պատճառով: 2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Ուստի Հռոմն արգելափակել է Անկարային գումարը հատկացնելու Եվրահանձնաժողովի որոշումը: Մինչդեռ փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |