ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ. Կրկնակի նվազել է մայրական և նորածնային մահացությունը, անպտղությունը30 հունվարի 2016 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում վերջին տարիներին լուրջ հաջողություններ կան արձանագրված. կրկնակի նվազել է մայրական, նորածնային մահացությունների թիվը, չբերության ցուցանիշները: Այս մասին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասել է Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիան Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի հետ համատեղ և ՀՀ ԱՆ գործնական աջակցությամբ կազմակերպված գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Tert.am-ը: «Նվազել են հղիության արհեստական ընդհատումները: Եթե մի քանի տարի առաջ տարեկան ունենում էինք հղիության մոտ 30 000 ընդհատում, ապա անցյալ տարի եղել է ընդամենը 7000: Կրկնակի իջել է նաև անպտղության ցուցանիշը: Անպտղությամբ տառապող զույգերի ցուցանիշը 2000 թվականին 30% է եղել, 2014-15 թթ. նվազել է հասնելով` 14,6 %` կրկնակի և ավելի պակասել է»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Սակայն, ըստ նրա, կան որոշ խնդիրներ, որոնք ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն: Դրանցից մեկն էլ, ըստ Ռազմիկ Աբրահամյանի՝ կրելախախտն է, վաղաժամ ծննդաբերությունները և այլն: «Այսօրվա հանդիպումը նվիրված է կարևոր հարցի՝ հղիության կրելախախտին, նրա կանխարգելմանը և միջոցառումների ձեռնարկմանը: Մենք հրավիրել ենք ՌԴ այդ ոլորտի առաջատար մասնագետին, ով մեր մանկաբարձ-գինեկոլոգներին և ախտորոշման մասնագետներին կներկայացնի այդ խնդրին առնչվող արդիական մոտեցումները: Վաղաժամ ծննդաբերությունների ցուցանիշները 11%-ի են հասնում, շատ բարձր չէ, բայց ցածր էլ չէ, որովհետև եթե վաղաժամ ծննդաբերություն է, խնդիր ունենք նորածնի խնամքի հետ կապված»,- նշել է մանկաբարձ-գինեկոլոգը: Նրա խոսքով՝ որքան նվազի վաղաժամ ծննդաբերության ցուցանիշը, այնքան առողջ, նորմալ նորածիններ կլինեն: Տարեվերջին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները: Նիստի ժամանակ զեկուցվել է, որ ծննդօգնության հավաստագրի ծրագրի տարեկան ֆինանսավորումը 4 միլիարդ դրամից հասցվել է 7 միլիարդի, ինչի արդյունքում էապես կրճատվել են մայրական և նորածնային մահացության դեպքերը: Նշվեց, որ կառավարությունը շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով խթանել ծնելիության աճը: 2013-ին ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մայրական մահացության 8, իսկ 2015-ին՝ 5 դեպք: 1000 կենդանածինների հաշվով 2011-ին նորածնային մահացության ցուցանիշը կազմել է 11,7 տոկոս, իսկ 2014-ին՝ 8,7: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |