ՀՀ-ն և Ռումինիան գործակցության ծրագիր կմշակեն պաշտպանության ոլորտում![]() 30 հունվարի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոգդան Թեբրեային և նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Սանդու Վալերիկա Պիրոսկային (նստավայրը Թբիլիսի): Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են գործակցության զարգացման պատրաստակամությունը և պայմանավորվել են 2016-ի համար մշակել պաշտպանական բնագավառում գործակցության իրատեսական ծրագիր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 1999թ. հուլիսի 26-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: ՀՀ և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 17-ին: 2010թ. մարտի 29-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Համլետ Գասպարյանը, որն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի Նախագահ Տրայան Բասեսկուին: 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |