Գեղասահորդ Մեդվեդևան (Բաբասյան)՝ ԵԱ չեմպիոն. Անաստասիա Գալուստյանը 15-րդն է (վիդեո) 30 հունվարի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարը: Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): 16-ամյա գեղասահորդը հավաքել է 215,45 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ելենա Ռադիոնովան (209,99), 3-րդը՝ ՌԴ մեկ այն ներկայացուցիչ Աննա Պոգորիլայան (187,05): Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանն ազատ ծրագրից հետո, հավաքելով 143,05 միավոր` զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Ազատ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել «Կնքահահայր» ֆիլմի համար երաժշտության ներքո: Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը 2015-ի գեղասահքի Գրան-պրիի հաղթող է: Այդ մրցաշարում հայազգի ռուսաստանաբնակ գեղասահորդուհին վաստակել է 79,44 միավոր, ինչը գեղասահքի կարճ ծրագրում վաստակած միավորների համաշխարհային նոր ռեկորդ է: Մեդվեդևա-Բաբասյանը 2015-ի աշխարհի պատանեկան առաջանության չենպիոնուհի, միջազգային մի քանի հեղինակավոր մրցաշարերի հաթող: Եվգենիան հորական գծով է կրում Բաբասյան ազգանունը: Ռուսաստաբնակ Անաստասիա Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |