Բաքվի վանդալիզմը Նախիջեւանում 2006 թվականին գտնվել է ՀՀ ԱԳՆ սեւեռուն ուշադրության կենտրոնում 9 հունվարի 2007 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հարաբերությունները Ադրբեջանի հետ 2006 թվականին կրել են սահմանափակ բնույթ եւ հիմնականում ընթացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում: Որոշ շփումներ են եղել նաեւ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-երի ներկայացուցիչների մակարդակով: Միեւնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ մտահոգիչ հարցերից շարունակում է մնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանատան հուշարձանների ոչնչացումը, ինչը հարցականի տակ է դնում է Ադրբեջանի ցանկությունն` ընթանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհով: «Հայաստանն առանձնապես կարեւորում է ադրբեջանական իշխանությունների կողմից Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման հարցը, քանի որ վանդալիզմի այդ դրսեւորումները ոչ միայն ոչնչացնում են մշակույթի հուշարձանները, այլ նաեւ չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը երկու ժողովրդների միջեւ: Ադրբեջանի գործողությունները Նախիջեւանում 2006 թվականին եղել են ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Այդ առնչությամբ միջոցներ են ձեռնարկվել մի քանի ուղղություններով: Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է միջազգային հանրությանը վանդալիզմի այդ ակտերի մասին, որոնք դատապարտվել են Եվրոպական խորհրդարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից: Ներկայումս ադրբեջանական կողմը հրաժարվում է թույլ տալ որեւէ միջազգային առաքելության այցը Նախիջեւան` խաչքարերի վիճակը գնահատելու համար»,-ասվում է զեկույցում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |