Ռուսաստանում հայերի նկատմամբ բռնության հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում 9 հունվարի 2007 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերներից մեկը: Ինչպես ասվում է Հայաստանի արտգործնախարարության 2006 թվականի տարեկան հաշվետվության մեջ, 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 376,9 մլն ԱՄՆ դոլար (2005թ.` 300 մլն դոլար): Երկկողմ տնտեսական գործակցության խոշորագույն ծրագրերից էր «ԱրմենԱլ» գործարանի արդիականացումը, որն ավարտի հասցվեց ընթացիկ տարում: Ընթացիկ տարում ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-երի միջեւ տեղի ունեցան մի շարք խորհրդատվություններ, որոնց օրակարգում ընդգրկված էին հայ-ռուսական երկկողմ, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: 2006թ. ընթացքում զգալիորեն ակտիվացել են նաեւ ուղիղ կապերը ՀՀ մարզերի ու ՌԴ սուբյեկտների միջեւ: Ինչպես նաեւ ընթացիկ տարում մեծ խթան ստացավ երկկողմ համագործակցությունը գիտության եւ տեխնիկայի, կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում: Ռուսաստանի հայ համայնքը զգալի ներդրում է կատարում հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում: Հաշվետվության մեջ նշվում է, որ 2006 թ. մթագնվեց էթնիկական հողի վրա Ռուսաստանում հայերի մի շարք սպանություններով: Հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ հայկական կողմը բազմիցս ընդգծել է ազգային անհանդուրժողականության այդ դրսեւորումների բացառման անհրաժեշտությունը: Սույն հարցը շարունակում է գտնվել ՀՀ արտաքին գործերի գերատեսչության եւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրության կենտրոնում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |