Շվեյցարիան հանրաքվեով կորոշի՝ արդյո՞ք նպատակահարմար է քաղաքացիներին ամսական 2500 ֆրանկ վճարել![]() 1 փետրվարի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայում տեղի կունենա հանրաքվե, որի ժամանակ երկրի քաղաքացիները պետք է ընտրեն` ցանկանում են ամսական 2500 շվեյցարական ֆրանկ (2250 եվրո) ստանալ, անկախ իրենց վաստակից կամ դրա առկայությունից, հայտնել է The Independent-ը: Անչափահասները կստանան 625 ֆրանկ: Քվեարկությունը տեղի կունենա հուլիսին: Այս քվեարկության հիմքում ընկած գաղափարն այն է, որ պետք է վերացնել կապը եկամուտի և զբաղվածության միջև: Մինչդեռ, սոցիոլոգիական հարցումը Շվեյցարիայում պարզել է, որ մարդկանց մեծ մասը մտադիր է շարունակել աշխատանքը, նույնիսկ եթե երաշխավորված եկամուտ ունենա: Հարցման մասնակիցների միայն 2 տոկոսն է պատասխանել, թե կթողնի աշխատանքը, եթե օրենքը հաստատվի հանրաքվեում, հայտնում է «Դոժդը»: Եթե այդպիսի օրենք ընդունվի, Շվեյցարիան կդառնա առաջին երկիրն աշխարհում, որը կապահովի իր քաղաքացիներին ամսական եկամուտով, առանց որևէ պայմանի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |