Տիգրան Սարգսյանը ստանձնել է ԵՏՀ նախագահի պարտականությունները![]() 1 փետրվարի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստանձնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի պարտականությունները: ԵՏՀ-ն Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմինն է: Սարգսյանը հաստատվել է ԵՏՀ նախագահի պաշտոնում 2015-ի դեկտեմբերին` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, ԵՏՄ նախագահների կողմից: Սարգսյանն այդ պաշտոնում փոխարինեց ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին: Փոխվել է նաև հանձնաժողովի կազմը: Եթե նախկինում յուրաքանչյուր անդամ պետություն 3-ական նախարար ուներ հանձնաժողովի կազմում, ապա այժմ` 2-ական: Այսպիսով, ԵՏՀ-ն փետրվարի 1-ից 10 անդամ ունի: Հանձնաժողովում նոր նախարարի պաշտոն է հաստատվել` ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների գծով նախարար: Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |