«Կոմերսանտ». Ռուսական А321-ի կործանման գործում թուրքական հետք է հայտնաբերվել 1 փետրվարի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հոկտեմբերին Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով աղետի ենթարկված ռուսական А321-ի կործանմանը կարող են առնչություն ունենալ թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբակցության անդամները, որը կապված է «Իսլամական պետության» հետ: Այս մասին գրել է «Կոմերսանտը»: Ահաբեկչությանը «Գորշ գայլերի» հնարավոր մեղսակցության մասին «Կոմերսանտին» է հայտնել աղբյուրը ՌԴ հատուկ ծառայություններում, հայտնում է «Դոժդը»: Կազմակերպությունը գործում է Թուրքիայում 1960-ականներից սկսած: Նրա հիմնադիրն է Ալփարսլան Թյուրքեշը` ծայրահեղ աջակողմյան Հանրապետական գյուղացիական ազգայնական կուսակցության ղեկավարը, որը 1969-ին վերանվանվեց «Ազգայնական շարժման կուսակցության»: Ինչպես գրում է թերթը, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, «Գորշ գայլերը» մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայում, զենք են մատակարարել զինյալներին: «Գորշ գայլերի» առաջնորդներից մեկը` Ալփարսլան Չելիքն ավելի վաղ ստանձնեց ռուսական Սու-24-ի օդաչուներից մեի սպանության պատասխանատվությունը Սիրիայի տարածքում: 2015-ի հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեց Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Ինքնաթիռը պայթեցերել են պրոֆեսիոնալները: Ավելի վաղ ԶԼՄ-ներում մի քանի վարկած հայտնվեց` մեկի համաձայն, ռումբը ինքնաթիռ է տարել հավաքարարներից մեկը, ինքնաթիռը սպասարկող մաքրման աշխատանքներով զբաղվող աշխատակիցների թվից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |