Ադրբեջանը մտադիր է գազ գնել «Գազպրոմից» 1 փետրվարի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է բնական գազ գնել ռուսական «Գազպրոմից» «Ազերէներժի» ԲԲԸ-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը, հայտնում է Haqqin.az-ը: Նա նշել է, որ այդ նպատակով կարելի է օգտագործել SOCAR-ի ենթակառուցվածքները: «Ազերէներժի» ԲԲԸ-ին գազի լրացուցիչ ծավալներ են հարկավոր, քանի որ առկա ծավալները բավարար չեն: Ուստի նախատեսվում է գազ ներկրել: Այդ նպատակով SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները»,-հավելել է Նասիրովը: 2015-ի հոկտեմբերին Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկ: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Ալիևը 2015-ի նոյեմբերին Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանն ունի բնական գազի բավարար պաշարներ` «նույնիսկ 100 տարի անց հարևան և եվրոպական երկրներին գազ առաքելու համար»: Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |