Հայ-լեհական ընկերությունը Վրաստանին փրկարարական սարքավորումներ է վաճառել 1 փետրվարի 2016 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայ-լեհական Լյուբավա ԲԸ-ն փրկարարական սարքավորումներ է մատակարարել Վրաստանի արտակարգ իրավիճակների գործակալությանը: Սարքավորումները ձեռք են բերվել Վրաստանում Լեհաստանի դեսպանության կողմից, Լեհական օգնություն ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Վրասանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալության համար ձեռք են բերվել փրկարարական և ռիսկի նվազեցման սարքավորումներ՝ գազադիմացկուն հանդերձանքներ, բժշկական պայուսակներ, վարակազերծման խցիկներ և պնևմատիկ վրաններ: Արտակարգ իրավիճակների գործակալության մի քանի փրկարարներ վերապատրաստվել են Լյուբավա ԲԸ-ի բազայում՝ ընկերության հաշվին: Հունվարի 22-ին, Վրաստանում Լեհաստանի դեսպան՝ Անդժեյ Չիեշկովսկին, Ներքին գործերի փոխնախարար՝ Մերաբ Մալանիան, Արտակարգ իրավիճակների գործակալության տնօրեն՝ Զվիադ Կածաշվիլին և Լյուբավա Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն՝ Յարոսլավ Ռուխը մասնակցեցին Թիֆլիսում կայացած սարքավորումների հանձնման հանդիսավոր արարողությանը և փրկարարների կողմից կազմակերպված ռադիոմիջուկային պատահարի ցուցադրական վարժանքին: Նախագիծը իրականացվել է Լյուբավա Արմենիա ՓԲԸ-ի համակարգմամբ: «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը համատեղ հայ-լեհական ձեռնարկություն է, ի թիվս այլ ապրանքատեսակների, արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ծածկեր: Հայաստանի կառավարությունը մոտ 400 մլն դրամ («Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ գույքը՝ վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) է ներդրել հայ-լեհական ռազմարդյունաբերական ընկերությունում՝ լեհական կողմից ակնկալելով մոտ $10 մլն ներդրում: $2 մլն-ը դեռ 2013-ի օգոստոսից մեկնարկած շինաշխատանքները կատարելով է ներդվել, իսկ մյուս մասը նախատեսված է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, կադրերի պատրաստման և արտադրության կազմակերպման համար: Բաժնետոմսերի 51%-ը պատկանում է լեհական կողմին, 49%-ը՝ հայկական: Դեռ 2014-ի հոկտեմբերին գործարկված հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» գործարանի արտադրանքն արդեն պահանջարկ ունի: 2014-ի հուլիսին է Կառավարությունը հաստատել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկած որոշման նախագիծը, որով Հայաստանը մոտ 400 մլն դրամ է («Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ գույքը՝ վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) ներդրել հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ լեհական կողմից ակնկալելով մոտ $10 մլն ներդրում: $2 մլն-ը դեռ 2013-ի օգոստոսից մեկնարկած շինաշխատանքները կատարելով է ներդվել, իսկ մյուս մասը նախատեսված է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, կադրերի պատրաստման և արտադրության կազմակերպման համար: «Լյուբավա-Արմենիա»-ի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է լեհական կողմին, 49%-ը՝ հայկական: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |