ՀՀ և Վրաստանի միջև ռազմական գործակցության ծրագիր է ստորագրվել![]() 1 փետրվարի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 1-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում: Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և իր վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր: Այնուհետև երկու երկրի պաշտպանական գերատեսչություններում միջազգային գործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016-ի ռազմական գո րծակցության ծրագիրը: 2010-ից ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական գործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում: Պաշտպանության նախարարությունում վրացական պատվիրակության հյուրընկալումը եզրափակվել է Օհանյանի և Խիդաշելիի համատեղ մամլո ասուլիսով: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի, ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերյան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 -ի հուլիսի 17-ին: ՀՀ դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993-ի հուլիսից: 2008-ի ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |