ՀՀ ներկայացուցիչը` ձյուդոյի միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր![]() 1 փետրվարի 2016 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: European Judo Open Sofia միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 30-ին և կավարտվի 31-ին: Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ստանկևիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին: Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը զիջել է թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ստանկևիչը առավելության է հասել գերմանացի Մարիա Էրտլիի նկատմամբ: Բրոնզե մեդալից բացի Ժաննա Ստանկևիչը վաստակել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր: Ձյուդոիստ Ժաննա Ստանկևիչը Մոսկվայից է։ Մինչև 2011-ը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում։ 2011-ից ներկայացնում է Հայաստանը։ Մոսկվայում տեղի ունեցած «Մեծ սաղավարտ» մրցաշարի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |