Քաղաքապետարան. Կրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմ է![]() 1 փետրվարի 2016 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, ինչպես նաև անխափան գործում են ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերը: Նշված բոլոր հաստատություններում ապահովված է նաև բժշկական խիստ հսկողություն: Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Նախարարությունը հորդորում է առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է երեխայի առողջության համար։ Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Նախարարությունը հորդորում է նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար չզբավել ինքնաբուժմամբ: Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվել են՝ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը։ Կարդացեք նաև՝ ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |