Նաղդալյան. ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հասցեին քննադատությունները սիրողական են ու մակերեսային![]() 1 փետրվարի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ օրակարգում հակահայկական երկու զեկույցն էլ շրջանառության մեջ են ընդգրկվել կանոնակարգի խախտումներով: Այս մասին լրագրողներին ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Միաժամանակ, նա բարձր է գնահատել հայկական պավիրակության անդամների ակտիվ աշխատանքը Ստրասբուրգում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին ընդունել է հակահայկական «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի բանաձևը: Դեմ է քվեարկել 71 պատգամավոր, կողմ` 98: Միաժամանակ, ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը: «Ցավում եմ, որ ձայները չբավականացրեցին, և մենք չկարողացանք վնասազերծել նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը»,- ասել է Նաղդալյանը, մեջբերում է Yerkir.am-ը: Նրա խոսքով՝ երկու զեկուցողն էլ ունեցել են հստակ դիրքորոշում, որ պետք է գրեն այդ զեկույցները` առանց ԼՂ այցելելու, ուստի երկու զեկույցն էլ մտան շրջանառության մեջ կանոնակարգի խախտումներով: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության աշխատանքի քննադատությանը, Նաղդալյանի համոզմամբ` այդ բոլոր քննադատությունները սիրողական են ու մակերեսային, քանի որ քննադատողներն անգամ ԵԽԽՎ աշխատանքների կառուցվածքին ծանոթ չեն: Ի պատասխան այն քննադատություններին, թե ինչպես թույլ տվեցին, որ այդ զեկույցները մտնեն շրջանառության մեջ, նա նշել է, որ զեկույցը ներկայացվում է քաղաքական հանձնաժողովին նիստից մեկ շաբաթ առաջ: Իսկ մեկ ամսվա աշխատանքները տարվել են տեքստի խութերն ու սխալները պատվիրակներին ներկայացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում մեկ խմբակցություն է կողմ քվեարկել հակահայկական զեկույցների օգտին, որի անդամ էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ նախագահի տեղակալը ասել է. «ԵԽԽՎ պատվիրակները քվեարկում են իրենց կամքի ու խղճի մտոք: Կան պատվիրակներ, որոնք կողմնորոշվում են քաղաքական խմբի դիրոքորոշումներով: Չեմ կարող որևէ մեկին մեղադրանք ներկայացնել, ուղղակի այդ խմբում քննարկումներ են գնում և որոշակի մթնոլորտ է ձևավորվում, և որքան էլ մենք չենք սիրում «խավիարական դիվանագիտություն» եզրույթը, ես էլ չեմ սիրում, բայց տվյալ խմբի ղեկավարը ադրբեջանական լոբբիստ է»: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը անվերապահ ջախջախում է համարում՝ ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցի տապալումը: «Ադրբեջանը հսկայական մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ էր ծախսել Ռոբերտ Ուոլթերի զեկույցի վրա, ադրբեջանական մամուլին հետևելով տեսնում ենք, որ զեկույցի տապալումը, որը Ադրբեջանի հիմնական խաղաքարտն էր, անվերապահ ջախջախում է համարում»,- ասել է Զոհրաբյանը, մեջբերում է Tert.am-ը: Նա նկատել է նաև. «Կային դիլետանտ խորհուրդներ, թե որտե՞ղ էր ռուսական պատվիրակությունը, ինչո՞ւ չօգնեց.: Հարգելիներս, ռուսական պատվիրակությունը երկու տարի է զրկված է ձայնի իրավունքից, երկու տարի է բոյկոտում է ԵԽԽՎ աշխատանքները: Եթե անգամ դադարեցներ բոյկոտը, միևնույն է չունի քվեարկության իրավունք: Շատ լուրջ դեմքով վերլուծաբաններ գրում են, ինչո՞ւ չեկան ու չօգնեցին, ինչո՞ւ չարվեց այս, ինչո՞ւ չարվեց այն, ինչո՞ւ նամակներ չգրվեցին պատվիրակության ղեկավարներին: Սրանք պրիմիտիվագույն խորհուրդներ են, որոնք նվազագույնն են, որ մենք պարբերաբար արել ենք»: Նրա խոսքով՝ Ուոլթերի զեկույցի տապալումը լուրջ հաջողություն էր, որովհետև խտացված էր Ադրբեջանի ամբողջ պաշտոնական, պետական քարոզչությունը: Ինչ վերաբերում է ընդունված զեկույցին՝ ապա Զոհրաբյանի խոսքով, այստեղ լրջագույն աշխատանք կա: Կարդացեք նաև՝ ԱԺ նախագահը՝ ԵԽԽՎ բանաձևերի մասին. Հեղինակները փորձեցին ստվերել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը ԵԱՀԿ-ն վերահաստատել է՝ ՄԽ-ն ԼՂ հակամարտող կողմերի երկխոսության միակ ֆորմատն է Անդրեյ Սորոկին. ԵԽԽՎ-ն փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |