Երևանը 2016-ի ամենամատչելի ուղղությունների 10-ում է ռուս զբոսաշրջիկների համար![]() 1 փետրվարի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հյուրանոցների առցանց ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունը որոշել է 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունները: Վարկանիշը կազմվել է 2016-ի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հյուրանոցներում ամրագրումների միջին օրական արժեքի տվյալների հիման վրա: Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր: «2016-ին Երևանն ընդգրկվել է հանգստյան օրերի համար ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների տասնյակում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների շրջանում»,-նշել է Oktogo.ru-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Յակով Սադչիկովը: Զբոսաշրջիկների համար մատչելի թոփ-10-ում, որտեղ բնակվելը օրական $10-$22 է կազմում, ընդգրկվել են նաև լեհական Պոզնանն ($10) ու Կրակովը ($19), իսպանական Մալագան ($13), Հորդանանի մայրաքաղաք Ամմանը ($15), Թբիլիսին ($22), իտալական Պալերմոն ($23), Բաքուն ($20), Քիշնևը ($11) և Տաշքենդը ($18): Երևանում զբոսաշրջիկը մեկ օրվա կացության համար վճարում է $21: Ամենամատչելի հանգստավայրերի տասնյակը գլխավորում են վիետնամական Նյաչանգն ու մալայզիական Կոտա Կինաբալուն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |