Բրազիլիան խորհուրդ չի տալիս հղիներին այցելել Օլիմպիադա-2016 2 փետրվարի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի իշխանությունները կոչ են անում հղի կանանց զերծ մնալ 2016-ի ամռանը Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերն այցելելուց` Զիկայի վիրուսի պատճառով: Այսպիսի հայտարարություն է արել Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները: Ավելի վաղ Վագները հայտարարել էր, որ Զիկայի վիրուսի տարածման պատճառով ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը չի վտանգվի: «Հղիների համար կա ռիսկ, ես այն լուրջ եմ համարում: Ակնհայտորեն աննպատակահարմար է հղիների համար ընդունել այդ ռիսկն ու մեկնել օգոստոսին Ռիո դը Ժանեյրո»,-ասել է Վագները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օլիմպիական խաղերը կայանալու են օգոստոսի 5-21-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկայի վիրուսի հետ կապված գլոբալ արտակարգ իրավիճակ է հայտարարել, քանի որ հիվանդությունն արագ տարածվում է` բնածին արատների հազարավոր դեպքեր են գրանցվել Բրազիլիայում: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել էր, որ ՄՕԿ-ը հատուկ հիշեցման թերթիկ է թողարկել` մարզիկներին և Օլիմպիադայի հյուրերին Զիկայի վիրուսից պաշտպանելու համար: Զիկայի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ուրուգվայում, սակայն երբեք այսքան արագ չի տարածվել: Բրազիլիան առաջինը հայտնեց այդ վիրուսով վարակների մասին 2015-ի մայիսին: Վիրուսը տարածում են մոծակները: 2016-ին 3-4 մլն մարդ Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում կարող է վարակվել Զիկայի վիրուսով, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |