Բաքուն վարկեր չի ստանա. Միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնություն չկա![]() 2 փետրվարի 2016 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության բանակցությունները միջազգային ֆինանսական կառույցների առաքելության հետ դժվար ընթացք են ունցել և ապարդյուն են ավարտվել: Ինչպես հայտնում է Turan-ը, ոչ պաշտոնական աղբյուրների վրա հղումով, վարկեր տրամադրելու Բաքվի խնդրանքին ի պատասխան 5 պահանջ էր ներկայացվել` լայնածավալ սեփականաշնորհում, պետապարատի կրճատում, իրական դատական բարեփոխումներ, աշխատավարձերի, կենսաթոշակների և պետական ծախսերի սառեցում, անդամակցում ԱՀԿ-ին: Ըստ նույն աղբյուրի տվյալների, այդ 5 պայմանից Ադրբեջանի կառավարությունը միայն 2-ի վերաբերյալ է համաձայնություն տվել, ուստի միջազգային կառույցներն անհնար են համարել վարկերի տրամադրումը: Դա հիմք է տալիս կարծելու, որ կառավարությունը պատրաստ չէ իրականացնել լուրջ հակաճգնաժամային բարեփոխումներ: Ըստ բրիտանական Financial Times-ի, Ադրբեջանի իշխանությունները մտադիր էին 4 մլրդ դոլարի վարկ ստանալ ԱՄՀ-ից և Համաշխարհային բանկից: Սակայն Ալիևը հերքել էր այդ հաղորդագրությունները` անվանելով դա «հակաադրբեջանական ուժերի կեղծիք», և հավալել, որ Ադրբեջանն արտերկրի ֆինանսական աջակցության կարիք չունի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |