Հորդանանի թագավոր. Փախստականների հետ կապված իրավիճակը երկրում հասել է «եռման աստիճանի»![]() 2 փետրվարի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը հայտարարել է, որ եթե ԵՄ երկրները օգնություն չցուցաբերեն երկրին Սիրիայից փախստականների ընդունման հարցում, ապա ինքնուրույն դժվար կլինի կասեցնել ահագնացող միգրացիոն ճգնաժամը: Ինչպես ասել է թագավորը BBC-ին տված հարցազրույցում, հարյուր հազարավոր փախստականների հոսքը Սիրիայից հսկայական ճնշում է երկրի ենթակառուցվածքների և տնտեսության վրա, և Հորդանանը, հավանաբար, ստիպված կլինի այլևս փախստականներ չընդունել Սիրիայից: «Վաղ թե ուշ ամբարտակը կարող է փլուզվել…Կարծում եմ, ամեն ինչ հասել է եռման աստիճանի»,-նշել է միապետը: Ըստ նրա, Հորդանանի պետական բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է փախստականների վրա, սոցծառայությունները հազիվ են կարողանում այդ ծավալի աշխատանք կատարել, աճում է գործազրկությունը: Ըստ պաշտոնական տվյալների, Հորդանան է ժամանել 635 հազար փախստական` ՄԱԿ-ի գրանցած 4,6 մլն սիրիացի փախստականներից: Երկրի իշխանությունները պնդում են, որ Հորդանանում մոտ 1 մլն սիրիացի է ապրում, այդ թվում նրանք, ով ժամանել է այդ երկիր դեռ 2011-ին զինված հակամարտության բռնկումից առաջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |