ՀՀ դպրոցներում դասերի վերսկսման առաջին օրն աշակերտների մոտ 25%-ը բացակայել է 2 փետրվարի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին հանրակրթական դպրոցներում դասերի վերսկսման առաջին օրն արձանագրվել է աշակերտների մոտ 30%-ի բացակայություն: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Փետրվարի 1-ի տվյալներով` 20-25-30%-ով բացակայություն կար, որը կապվում էր տարբեր պատճառների հետ: Մեկը հիվանդության, մյուսը` ուղղակի փորձել էին տեսնել` առաջին օրը ինչ կլինի, բերե՞ն, թե՞ չէ։ Ծնողները հետաքրքրվում էին տաքության առումով»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը: ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին՝ դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական ուսումնարաններում հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը պատշաճ լրացնելու նկատմամբ: ԿԳՆ վարչության պետը նշել է, որ Հայաստանի բոլոր մարզերի ու մայրաքաղաքի բոլոր դպրոցներում 1-2 բուժքույր, նախքան պարապմունքները, զննում են երեխաներին և հիվանդության կասկածների դեպքում նրանց հետ ուղարկում: Որոշ ծնողներ նշել են, որ ստուգումները ձևական են, ոմանք էլ ասացին, որ իրենց երեխաներին, առհասարակ, չեն զննել: Միաժամանակ, Արմավիրի մարզի 10 դպրոցում փետրվարի մեկին դասերը չեն վերսկսվել. այդ հաստատությունները հեղուկ վառելանյութով են ջեռուցվում և հնարավոր չէ ապահովել համապատասխան ջերմաստիճան, տեղեկացրել է Հովհաննիսյանը, գրում է Aravot.am-ը Նա վստահեցրել է, որ այդ դպրոցների հանդեպ նախարարությունը կցուցաբերի առանձին վերաբերմունք. «Բաց թողածը լրացնելու խնդիր չեն ունենա: Այդ դպրոցներում դասերը կվերսկսվեն երկուշաբթի: Առհասարակ, դպրոցները նման փորձ ունեն: Նախորդ տարիներին օգտագործվել են գարնանային արձակուրդները, շաբաթ օրերը: Ապրիլի 10-ին բացթողումն ամբողջությամբ լրացված կլինի, իսկ Արմավիրի նշյալ դպրոցներում՝ ապրիլի վերջին»: Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվել են՝ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, ինչպես նաև անխափան գործում են ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերը: Նշված բոլոր հաստատություններում ապահովված է նաև բժշկական խիստ հսկողություն: Կարդացեք նաև՝ ԱՆ-ի հորդորը. Առողջական խնդիրների դեպքում երեխային ուս.հաստատություն չուղարկել ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |