The New York Times. 2017-ին ԱՄՆ-ն մտադիր է 4 անգամ ավելացնել ռազմական ծախսերը Եվրոպայում![]() 2 փետրվարի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - 2017-ին ԱՄՆ-ն մտադիր է 4 անգամ ավելացնել ռազմական ծախսերը Եվրոպայում` $789 միլիոնից հասցնելով $3,4 միլիարդի` բյուջեից հատկացումներ անելով Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում սպառազինությունների և տեխնիկայի տեղակայման համար, գրում է The New York Times-ը: «Նախագահ Օբաման մտադիր է զգալիորեն ավելացնել ծանր զինտեխնիկայի, զրահատեխնիկայի և այլ սարքավորումների քանակը ՆԱՏՕ-ի անդամ երկրներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում` ՌԴ զսպմանն ուղղված միջոցների թվում»,-նշել է պարբերականը: Այդ նպատակով Սպիտակ տունը մտադիր է ավելի քան «$3,4 մլրդ հատկացում անել Եվրոպայում 2017-ին ռազմական ծախսերի համար», հայտնում է պարբերականը սեփական աղբյուրների վրա հղումով: «Սա երկարաժամկետ արձագանք է Եվրոպայում անվտանգության ոլորտում արձանագրված փոփոխություններին: Այն արտացոլում է նոր իրավիճակը, որտեղ ՌԴ-ն ավելի բարդ դեր է ստանձնել»,-ասել է թերթին դիվանագետը: «Դա վկայում է Ռուսաստանի զսպմանն ուղղված մեր գործողությունների մասին, մեր դաշինքի հզորացմանն ու գործընկերությանը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»,-մեջբերում է թերթը Էվելին Ֆարկասի խոսքը, որը մինչև նախորդ տարվա հոկտեմբերը զբաղեցնում էր ԱՄՆ ՊՆ ղեկավարի օգնականի պաշտոնը ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի գծով: The New York Times-ը հավելել է, որ լրացուցիչ միջոցները հատկացվելու են հատուկ բյուջետային հիմնադրամից, որը, հիմնականում, նախատեսված է Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում ռազմական գործողությունների համար: Ըստ թերթի, դա նշանակում է, որ Եվրոպայում սպառազինության հատկացումների ավելացումը կարող է միանվագ լինել, հայտնում է ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |