Առաջին անգամ ԱՄՆ-ում մարդը վարակվել է Զիկայի տենդով մարդուց 3 փետրվարի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Մարդուց մարդուն Զիկայի տենդի փոխանցման առաջին դեպքն է բացահայտվել ԱՄՆ Տեխասի նահանգում, հայտնել է տեղական 5NBCFDW հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի, որը հղում է արել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին, Դալասում գրանցվել է սեռական ճանապարհով Զիկայի տենդով վարակվելու դեպք` հիվանդը վարակվել է մի մարդուց, որը վերադարձել է ուղևորությունից այն երկրներով, որտեղ տարածված է Զիկայի տենդը: Մոծակներ, որոնք համարվում են այդ հիվանդությունը տարածողները, Տեխասում այժմ չկան: Սա առաջին դեպքն է, երբ հաստատվել է մարդուց վարակվելու փաստն ԱՄՆ-ում: Մինչ այդ մի քանի մարդ վարակվել էր Կենտրոնական և Հարավային Ամերիկա ուղևորությունների ժամանակ: Զիկայի տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն մոծակների միջոցով և բնութագրվում է որպես բարորակ ընթացք ունեցող տենդ: Զիկայի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ուրուգվայում, սակայն երբեք այսքան արագ չի տարածվել: Բրազիլիան առաջինը հայտնեց այդ վիրուսով վարակների մասին 2015-ի մայիսին: Վիրուսը տարածում են մոծակները:Այն առավել վտանգավոր է համարվում հղիների համար, քանի որ պտղի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա` գլխուղեղի համար ծանր հետևանքներով: 2016-ին 3-4 մլն մարդ Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում կարող է վարակվել Զիկայի վիրուսով, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): 2016թ. հունվարի 27-ի դրությամբ վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի 27 երկրում: Photo: Sticotimes Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |