ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է

ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր, ինչպես նաև Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Մեծ Պառնի գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Կարդացեք նաև՝ Ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-6°C-ով

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---