Ջոն Էվանս. «Իմ հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին լեզվի սայթակում չէր»10 հունվարի 2007 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին «լեզվի սայթակում չէր»: Այդ մասին «Լոս Անջելես Թայմսին» տված հարցազրույցում հայտարարել է ինքը Ջոն Էվանսը: «Ես գիտեի, որ «ցեղասպանություն» բառի կիրառումը չի համապատասխանում ԱՄՆ քաղաքականությանը: Սակայն 90 տարին տեւական շրջան է, եւ գալիս է ժամանակը իրերն իրենց անուններով կոչելու համար»,-հայտարարել է Ջոն Էվանսը: Նշենք, որ սեպտեմբերին դիվանագետը մեկնեց Հայաստանից, իսկ անցած ամիս պաշտոնապես լքեց նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը: Նրա խոսքերով, «արդեն 2005 թվականի հուլիսին միանգամայն պարզ դարձավ, որ իրեն մտադիր են վռնդել»: Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Սան Ֆրանցիսկոի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ջոն Էվանսը հայտարարել էր. «Այսօր ես կանվանեմ դա ցեղասպանություն»: Ավելի ուշ, 2005 թվականի փետրվարի 28-ին, հանդես գալով Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, Ջոն Էվանսը ցանկացել էր ճշգրտել փետրվարի 19-ի իր հայտարարությունը: «Ես օգտագործեցի «ցեղասպանություն» բառը, որն արտահայտում է իմ` Ջոն Էվանսի անձնական, այլ ոչ որպես քաղաքական գործչի տեսակետը»,-հայտարարել էր նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |