ԲՀԿ. Կոալիցիայի հարցն այլևս օրակարգում չէ 3 փետրվարի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում իշխանական կոալիցիայի մաս կանգնելու թեման այլևս չկա: Այդ մասին է հայտարարել «Ազատություն» ռադիոկայանին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Զոհրաբյանի, հարցի շուրջ մոտեցումները տարբեր են եղել. Կուսակցության որոշ անդամներ կողմ էին «լինել համագործակցության որևէ ֆորմատում», սակայն ինքը Զոհրաբյանը կտրականապես դեմ էր նման տարբերակին: «Դա բացարձակապես աննպատակահարմար է, և ես չեմ հավատում մեկ տարով կոալիցիաների արդյունավետությանը»,- պարզաբանեց Զոհրաբյանը: Զոհրաբյանը հայտնել է նաև, որ կոալիցիա մտնելու առաջարկ կուսակցությունը ՀՀԿ կողմից չէր ստացել, սակայն հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է: «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանել էր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու մասնակցել քարոզարշավին: Փոփոխությունները պաշտպանած մեկ այլ կուսակցություն` «Դաշնակցությունը», հայտարարել է, որ կողմ է ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու գաղափարին. ուժերն այժմ քննարկում են կազմվելիք կոալիցիայից հետո պաշտոնների վերաբաշխման հարցը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |