Երևանը, Թեհրանն ու Բաղդադը քննարկում են Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը![]() 3 փետրվարի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ձետրվարի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և ԻԻՀ դեսպանության խորհրդական Սոփանի Փարին: Շնորհավորելով Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Երիցյանը ներկայացրեց ՏԿԱԻՆ-ի ծառայություններն ու գործառույթները՝ նախանշելով այն բնագավառները, որոնցում նախարարությունը կարող է նպաստել հայ-իրանական համագործակցության խորացմանը: Նախարարը ներկայացրեց նաև իր այցը Իրաքի Հանրապետություն՝ նշելով, որ քննարկման փուլում է Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը: Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ նպատակ ունի խորացնել Հայաստանի և Իրանի համագործակցությունը բոլոր բնագավառներում: Իրանի ու Հայաստանի ցամաքային կապը կոչված է ամրապնդել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը: Միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:Ծրագիրը նաև կհեշտացնի Իրանի ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ: 2015 թվականին Հայաստանից Իրաք արտահանումը կազմել է $ 130 մլն` 2014 թվականի $80 մլն դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |