Փետրվարի 4-6-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա![]() 4 փետրվարի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերն էապես չի փոխվի, 4-5-ին` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կնվազի: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Երևանում փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ: Երևանի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.50C (1970) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.20C (1972) • Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.10C Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն: Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |